1in.am–ը գրում է.

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի` Փարիզում դեկտեմբերի 9-ին նախատեսված համերգի տոմսերը վաճառվել էին «հինգ րոպեում»: Այս մասին Agence France-Presse-ին տեղեկացրել են շոուի կազմակերպիչները:
51-ից 205 եվրո արժողությամբ բոլոր 15 հազար տոմսերն արդեն գնված են, տեղեկացրել է երգչուհու փրոմոութերի ներկայացուցիչը:
Իր նոր` «Rebel Heart» ալբոմի աջակցման շրջագայությունը երգչուհին կսկսի ԱՄՆ-ում օգոստոսի 29-ին: Ներկա դրությամբ նախատեսված է 35 ելույթ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադոննան իր համաշխարհային շրջագայությունը կսկսի Մայամիում` American Airlines Arena-ում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1568894.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



