Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ցուցադրել են, թե ինչպես են կոտրում ենթադրյալ գողի ձեռքը` որպես «արդարության» դրսևորում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են  դիմակավորված զինյալները  բացում իրենց վիրակապերի և կտրող գործիքների ճամպրուկը հավաքված ամբոխի առաջ:

Իսլամիստները կասկածյալին մեղադրում են մոտոցիկլ գողանալու մեջ: ԻԼԻՊ-ի «դատաստանից» հետո նրան նստեցնում են սեղանի մոտ և ձեռքին ինչ-որ վարակազերծման հեղուկ լցնում, այնուհետև ձեռքը դնում են  տախտակի վրա և կտրում այն:

Նշվում է, որ պատժի իրականացումը դիտողների շրջանում նաև փոքր երեխաներ են եղել: Սա վերջին շաբաթներում ձեռքահատման դաժան պատժի հերթական իրականացում էր ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայում և Իրաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել