1in.am–ը գրում է.
Տնտեսական ճգնաժամի ընթացքում ճարտաապետներն ավելի ու ավելի հաճախ են էժանագին և հասանելի նյութեր փնտրում, որոնք կարելի է կիրառել օբյեկտների կառուցման ժամանակ, գրում է novate.ru-ն: Այս առումով շատ տարածված են ծովային բեռանարկղերը: Իսրայելցի ճարտարապետներն առաջարկել են դրանցով կամուրջ կառուցել:
ECOntainer bridge կամուրջը կկանգնեցվի Արիել Շարոնի անվան զբոսայգում: Դրա հիմքում բազմագույն ծովային բեռնարկղերը կլինեն: Այն նախատեսված կլինի հետիոտների, թեթև ավտոբուսների և հեծանիվների համար:
160 մետր երկարությամբ ECOntainer bridge-ի վրա երկու դիտահարթակներ կլինեն, որտեղից հնարավոր կլինի հիանալ Թել Ավիվի բնապատկերներով:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1568868.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



