15 բան, ինչի համար դուք պարտավոր չեք բացատրություն տալ կամ արդարանալ168.am-ը գրում է.

1. Դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել ձեր կյանքում տիրող իրավիճակը։ Եթե դուք որևէ մեկի հետ ապրում եք քաղաքացիական ամուսնությամբ, կամ մի վարձով բնակարանը փոխում եք մյուսով, կամ էլ ապրում եք ծնողների հետ, չնայած վաղուց 20 տարեկան չեք, ապա դուք պարտավոր չեք դա ինչ-որ մեկի բացատրել։ Թե ինչո՞ւ եք դուք վարվում այսպես, ոչ թե այնպես, դա միայն և միայն ձեր գործն է։ Եթե դուք տիրապետում եք ձեր կենսական իրավիճակին, ուրեմն դա նշանակում է, որ դուք ձեր սեփական պատճառներն ունեք ձեր կամեցած ձևով ձեր կյանքը տնօրինելու, և դա  ոքի չի վերաբերում։

2. Դուք պարտավոր չեք մեկնաբանություններ տալ կյանքում ունեցած ձեր առաջնայնությունների մասին։   Դուք ձեր սեփական մտքերն ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչ կարելի է անել ձեր ու ձեր մտերիմների բարօրության համար։ Եվ, քանի որ բոլորս էլ բացառիկ անձնավորություններ ենք՝ տարբեր արժեհամակարգերով, երազանքներով և ձգտումներով, մի մարդու առաջնայնություններն անպայմանորեն կտարբերվեն մյուսի նախընտրություններից։ Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչն է ձեզ համար կարևոր, և դա ոչ մեկի գործը չէ։

3. Դուք պարտավոր չեք ներողություն խնդրել, եթե չեք ցավում կատարվածի համար։   Եթե դուք չեք զղջում ձեր արարքների համար, նախկինի պես կարծում եք, որ դուք ճիշտ եք, կամ ինչ-որ մեկն այնքան էլ արժանի չէ ներման, դուք չպետք է ներողություն խնդրեք։ Շատ մարդիկ ձգտում են արագ ներողություն խնդրել, որպեսզի արագ մոռանան կատարվածը։ Դա կարող է միայն վատացնել իրավիճակը։ Եթե մեղավոր չեք՝ պետք չէ ներողություն խնդրել։

4. Դուք պարտավոր չեք բացատրություն տալ միայնության մեջ անցկացրած ժամանակի համար։   Շատերը վախենում են կոպիտ ու գոռոզ թվալ, եթե փոխեն պլանները կամ հրաժարվեն հրավերներից զուտ միայնակ մնալու, առանձնանալու՝ ինքն իր հետ մնալու ցանկության համար: Գուցե մարդն ուզում է ի մի բերել մտքերը կամ կտրվել իրականությունից, կամ էլ ուղղակի գիրք կարդալ։ Սա շատ նորմալ պրակտիկա է, որը ժամանակ առ ժամանակ պետք է գալիս յուրաքանչյուրիս։ Հանգիստ եղեք։ Եթե ուզում եք մենակ մնալ՝ մնացեք մենակ։ Պարտադիր չէ մարդիկ տեղեկացված լինեն, թե ինչո՞ւ է դա ձեզ պետք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել