Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշեն կամրջի վրա էլ այս պահին Դավիթաշենի ոստիկանները փորձում են օգնություն ցուցաբերել մի տղամարդու, ով, ըստ տեղեկությունների՝ ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին և անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել