1in.am-ը գրում է.

New-MacBook-Air-2010-First-Look-2

Նոր MacBook-ը վաճառքի կհանվի 2015 թ. ապրիլի 10-ին: Այն կարժենա 1299-ից 1599 դոլար: Այս մասին հայտարարել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:

Նոր MacBook-ում առաջին անգամ կօգտագործվի նորագույն USB-C պորտ, իսկ հզոր մարտկոցը թույլ կտա նրան աշխատել մինչև 9 ժամ: Առաջին անգամ նոութբուքի մեջ սառեցման հովհար դրված չի լինի, ինչն այն կդարձնի ամենացածր ձայնով ախատողն ու կիջեցնի էլեկտրականության պահանջը:

Նոր MacBook-ը կլինի ոսկեգույն, արծաթագույն ու մոխրագույն: Այն կլինի ամենաբարակը ողջ պատմության մեջ. համակարգչի քաշը 907 գրամ է, իսկ հաստությունը` 13,1 մմ:

Ըստ Կուկի` փոխվել է նաև ստեղնաշարի մեխանիզմը, ուստի տպելն ավելի հեշտ ու հաճելի կլինի: Համակարգչում օգտագործվել է 12 դյույմանոց Retina էկրան` 2304 x 1440 փիքսել թույլտվությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել