sailing-stonesMediamonitor.am-ը գրում է.

Տարիներ շարունակ գիտնականների ուսումնասիրության կենտրոնում են եղել Մահվան դաշտավայրի «շարժվող» քարերը:

Կալիֆորնիայի հեռավոր մասում գտնվող Մահվան դաշտի ազգային այգու մեծ ու ծանր քարերը ինքնուրույն տեղաշարժվում են չորացած լճի տարածքով (որը քիչ է հայտնի և անունը Ռեիստրեկ Պլայա է)՝ ցեխի մեջ իրենց ետևից հետքեր թողնելով:

Ինչեր ասես, որ չեն վերագրել այս քարերի շարժման երևույթին՝ սկսած այլմոլորակայիններից և կախարդական ուժերից: Իրականում ոչ ոք չի տեսել , թե ինչպես են շարժվում այդ քարերը, այդ իսկ պատճառով առեղծվածային մթնոլորտ է ստեղծվել այս թեմայի շուրջ:

«Այնտեղ շատ հանգիստ է ամեն ինչ և բաց է տեսադաշտը. պետք է ինքներդ զգաք այդ դաշտավայրի մթնոլորտը: Ինչքան երկար եք մնում այնտեղ, այնքան ավելի շատ է առեղծվածային մթնոլորտը պատում ձեզ», – ասել է այգու թափառականներից մեկը:

Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձել են պարզել այս տեղաշարժվող քարերի գաղնիքը: Որոշ հետազոտողներ կարծում են, որ քարերը շարժում են փոշու մեջ գտնվող արարածները. այն քարերը որոնցից շատերը կշռում են մոտ 318 կգ:

Մյուսներն էլ կարծում են, որ այստեղ հաճախակի հանդիպող ուժեղ քամիներն են տեղաշարժում այդ քարերը: Այս և այլ վարկածները դեռ ապացուցված չեն և գիտնականներին թողնում են առանց բացատրության:

Որոշ դեպքերում այդ քարերի հետքերի երկարությունը հասնում է նույնիսկ 250 մետրի: Որոշ հետքեր ունեն կորություն, որոշները ուղիղ գիծ են, բայց որոշ տարածք անցնելուց հետո կտրուկ թեքվում են աջ կամ ձախ, որն էլ շփոթության մեջ է գցել գիտնականներին:

 

Հայացք դեպի Մահվան հովիտ տիեզերքից

2006 թվականին Ռալֆ Լորենսը՝ ՆԱՍԱ-ի գիտնականներից մեկը, ով հետաքրքրված է այլ մոլորակների վրայի եղանակների ուսումնասիրությամբ, ուշադրությունը սևեռեց Մահվան հովտի վրա: Լորենսը մասնավորապես հակված էր համեմատելու Մահվան հովտի օդերևութաբանական պայմանները Օնտարիո Լակուսի պայմանների հետ, որը գտնվում է Տիտանի՝ Սատուրնի լուսնի վրա և ածխաջրերով հարուստ լիճ է:

Բայց Մահվան հովտի ուսումնասիրության ժամանակ նա բախվեց Պլայայի քարերի հանելուկային տեղաշարժմանը:

Լորենսը մշակեց խոհանոցային սեղանի մոդելը՝ օգտագործելով պլաստմասե մի կոնտեյներ, ցույց տալու համար, թե քարերը ոնց կարող են տեղաշարժվել, սահել մակերևույթի վրայով:

«Ես մի փոքր քար վերցրեցի և դրեցի պլաստմասե կոնտեյների  մեջ ու այն ջրով լցրեցի , այնպես որ դրա մեջ մեկ թիզ ջուր կար և քարը դուրս էր մնում», – ասել է Լորենսը:

Կոնտեյները սառնարան դնելուց հետո՝ Լորենսը այնտեղ գտավ սառույցի մի կտոր, որի մեջ քարն էր: Սառույցով պատված այդ քարը նա դրեց ջրով լի սկուտեղի մեջ, որի մակերեսը ավազով էր պատված, և մնում էր միայն թույլ փչել քարի վրա, որ քարը շարժվի ջրի վրայով:

Եվ շարժվելու ընթացքում սառցեպատ քարը ավազի վրա հետք էր թողում: Լորենսը իր այս խելացի փորձով ցույց տվեց, թե ինչպես կարող է սառույցի լողունությունը առաջացնել սառույցով պատված մեծ քարերի տեղաշարժ Արկտիկայի ծովի ափերի երկայնքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել