10433423431in.am-ը գրում է.

Լատվիայի ՊՆ տվյալներով` այսօր ԱՄՆ-ից Լատվիա են հասցվել M1A2 Abrams տանկեր և M2A3 Bradley զրահապատ մեքենաներ, ինչպես նաև ապահովման տեխնիկա, ընդհանուր առմամբ` 120 միավոր:

«Լատվիայում դաշնակիցների (ԱՄՆ և ՆԱՏՕ) ներկայությունը համերաշխության և անվտանգության ապացույցն է տարածաշրջանում»,- Тwitter-ի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը:

Ղրիմի` Ռուսաստանին միանալուց և Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Բալթյան երկրների և Լեհաստանի տարածքում կտեղակայվեն ամերիկացի զինծառայողներ: Այժմ Լատվիայում են ամերիկացի 150 դեսանտայիններ: Լատվիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել