Ես խոսք էի տվել չմասնակցել երեկվա Երևանի օրվան նվիրված տոնական միջոցոռումներին, և չեմ մասնակցել, բայց ընկերոջս խնդրանքով, իր հետ գնացել էի քաղաք: Երկու բան կա, որ պիտի արձանագրեմ.
Առաջինը, ես ընդհանրապես չհասկացա, թե կազմակերպիչը, միջոցառումների կազմակերպելուց ինչի մասին ա մտածել, Երևանի, թե` Ադիս Աբեբայի մասին: Իմ պատկերացմամբ Երևանի օրը պիտի ավելի շատ պատմական Երևանի մասին միջոցառումներ լինեին, քան անիմաստ համերգների շարք, որոնք ավելի շատ նման էին արաբական շուկայի խժ ու բժին:
Երկրորդը, ինձ շատ վիրավորված եմ զգում, որ երեկ կինո “Մոսկվայի” կողքի ռոք հարթակում, համերգ վարողը, շնորհակալություն է հայտնում Մաշտոցի պուրակի պաշտպաներին և ասում ա ապրեք դուք, բայց ոչ մի խոսք չի ասում իմ մասին և չի ասում ապրես դու, որ Մարտի1-ին կանգնած էս եղել… մինչև վերջ, չէ որ դա էլ էր պայքար, և իմ պատկերացմամբ շատ ավելի կարևոր:
Հ.Գ. բայց դե դա էլ երևի նրանից էր, որ զվուկովիկի անունը Սերժ էր…;)
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/420677487980997
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել