Սպառողական ապրանքների գները հինգ տարվա ընթացքում աճել են 27 տոկոսով. տնտեսագետPanorama.am-ը գրում է․

Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով` այդ բարձրացումները կարող են տանել բացասական զարգացումների այն պատճառով, որ տնտեսության մեջ աշխատավարձերը չեն աճում ավելի արագ, քան գները: 

«Մեր աշխատավարձերը չեն աճում նույն արագությամբ, ինչ սպառման ապրանքները: Գնաճը, ընդհանրապես, այն մեթոդներից մեկն է, որը տանում է զարգացման, մեզ մոտ հակառակն է: Եթե մեզ մոտ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա այլևս չի իջնում»,- ասաց տնտեսագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել