Erdogan_Putin_meeting_5Ռաֆայել Իշխանյանն այս հոդվածը գրել 1989-ին: Հոդվածը կրում է «Մշտական բարեկամի և մշտական թշնամու հարցը» վերնագիրը: Այն ներկայացնում ենք կրճատումներով: Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» գրքում (էջ 26-31):

Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու գաղափարը: Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետություն այդպիսի գաղափարով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը:

Ազգը հավատալով մի մշտական, այն էլ հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է ստրկամիտ և ստրուկ: Նրանք, ովքեր հայերի մշտական բարեկամ են համարում Ռուսաստանը, պետք է լավ իմանան, որ նախ ինքը՝ Ռուսաստանը, ռուսական որևէ քաղաքական կամ պետական գործիչ, ռուսներն ընդհանրապես հայերիս երբևէ մշտական բարեկամ չեն համարել ու չեն համարում և առհասարակ առաջնորդվել են «Ռուսաստանը չունի մշտական բարեկամներ» բանաձևով:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել