Wedding.am-ը գրում է․

Իհարկե, ամենապարզ միջոցը ամուսնության առաջարկին պատասխանելու՝ ստանդարտ «այո» կամ «ոչ»-ն է: Առաջին դեպքում ամեն ինչ կլինի բավականին պարզունակ, իսկ երկրորդ դեպքում՝  ցավոտ: Սակայն եթե դուք ցանկանում եք խուսափել երկար բացատրություններից և արդարացումներից, ապա սա ձեր տարբերակն է:

Եթե ամուսնության առաջարկ անողը այնքան էլ ձեր սրտով չէ, իսկ այդ հարաբերությունները ձեզ այնքան էլ դուր չեն գալիս, ապա ձևակերպումներում կարող եք այնքան էլ երկար չմտածել: Ամեն ինչ կախված է ձեր դաստիրարակությունից: Սակայն մինչև այդ կերպ խզել ձեր հարաբերությունները այդ տղամարդու հետ, երկար մտածեք, քանի որ դուք այդպես ընդմիշտ կկորցնեք նրան:

87451dd652f78e44527342caef453da3

Եթե դուք անտարբեր եք այդ երիտասարդի հանդեպ, սակայն ցանկանում եք նրա հետ պահպանել ընկերական հարաբերություններ, պատասխանել պետք է խիստ կշռադատված: Լավագույն տարբերակներից է այն վերածել կատակի: Ոչ մի դեպքում չպետք է ծիծաղեք տղամարդու վրա, պարզապես հումորի զգացումով մոտեցեք դրան: Օրինակ, կարող եք ասել, որ նման գեղեցիկ առաջարկություն դուք դեռ չէիք ստացել և դուք պետք է դրան համարժեք պատասխան մտածեք: Այդպես դուք և ժամանակ կշահեք և երիտասարդին չեք նեղացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել