11051175_973755995981503_889007419_n

Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյան հեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայովmskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու Արման Երանոսյանի «Տնտեսական միամսյակ»-ի նյութերով շեղեցին-տարան այնքա՜ն, որ քնելս եկավ… Ասացե՛ք, դե, քանիսի՞ն եմ արթնացել ես, Նազենի աստղ Հովհաննիսյան… Նազենին չէր կարողանում հավատալ-հասկանալ, թե ինչպես կարելի է գիշերվա-առավոտվա 3-9-ը 6 ժամ արթուն լինել, գործել, հետո էլի գործել, բայց այս անգամ՝ Բանգլադեշում: Իմ կյանքն էլ այսպես դասավորվեց… Հիմա ո՞ւմ բողոքեմ…

Արման Երանոսյանը կստանա մեր կոնկրետ աջակցությունը՝ տեխնոլոգիական հանրակրթության մեջ «Տնտեսական միամսյակ» ստուգատեսը, որպես մեզանում բացակայող բաղկացուցիչ, կայացնելու համար։ Արման ջան, տարիքային սահմանափակումների հետ զգույշ վարվիր. ինչո՞ւ միամսյակը հենց 8-12-րդ դասարանցիներին նկատի ունենա։ Եթե մեր 7-րդ դասարանցին՝ իր ուսուցչով-կազմակերպիչով վեր կենա ու գա հայտարարված պարապմունքներին, ինչպե՞ս եք ջոկելու կամ արգելելու… Էլ չեմ ասում Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների մասին, որ հայտնի են իրենց հասունությամբ-հետաքրքրասիրությամբ, տնտեսագիտական անուրանալի մղումներով…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել