Գործի բերումով պատասխանում եմ Հայկո-Մկո-Հովոյի ներկայացման տոմսերի պատվիրման համար նախատեսված հեռախոսի զանգերին: Ուզում եմ կիսվել Ձեր հետ , մեր ազգի հանճար զանգերի մի մասով: Նախ սկսեմ նրանից, որ չգիտես ինչի բոլորը խոսում են Դու-ով, չնայած նրան, որ մենք սկզբից մինչեւ վերջ նրանց դիմում ենք Դուք-ով: Դե, ախպերս, ջանս ու ընգե բառերի մասին էլ չեմ էլ ասում: Ինչեւէ անցնեմ ամենահիշված զանգերին: Նախ երկու տարբեր մարդ զանգել հարցրել ա, թե որտեղից կարող են վերցնել ԱՆՎՃԱՐ տոմսեր: Կարծում եմ, մարդին չեն լսել, որ անվճարը առաքումն է, այլ ոչ թե տոմսերը: Երեկ ուշ երեկոյան մեկը զանգել էր “ՆՈ ԿՈՆԵՐՏ”ի տոմսեր էր ինձնից ուզում: Մի մարդ էլ զանգեց հարցրեց, թե որտեղ կարող ա “NO COMMENT”-ի տոմսերի հետ ծանոթանա: Բայց այս ամսվա, երեւի, ամենածիծաղելի զանգը հետեւյալն էր: Փորձեմ ցիտտել.
Զանգ
- “NO COMMENT” Բարեւ Ձեզ:
- Բարեւ, ապեր: Տոմսերն ինչ արժեն?
- 3500-ից 7500 դրամ:
- Առաքում եք, չէ?
- Հա, միայն երեք եւ ավելիի դեպքում: Ձեզ քանի հատ է պետք?
- Դե մերը երեք եւ ավելի ա: Ուրեմն երեք հատ 3500 անոց տոմս բերեք Հոկտեմբերյան, Չեխովի փողոց տուն 25 (լավ չեմ հիշում փողոցի անունը: Մեռա Հոկտեմբերյան քաղաք լսելուց, բայց դեռ ամեն ինչ առջեւում էր):
Ասեցի.
- Ներեղություն, բայց Հոկտեմբերյան չենք կարող առաքել:
Ի պատասխան ասեց.
- Լաավ, ապեր: Դե արի սենց անենք: Կարաս բերես ուսումնարանի մոտ: Էն Էջմիածնի ուսումնարանը գիտես?
Շոյված լինելով, որ մարդը որոշեց մի քաղաք ինձ ընդառաջ գալ, այնուամենայնիվ, ստիպված մերժեցի:
Ավելացնեմ եւս մի քանի, երեւի, ազգային առանձնահատկություն ներկայացնող բաներ: Նախ մեծ մասը տոմսերի գինը հարցնելուց ու իմ ասելուց հետո, պարտադիր կրկնում են 3500-ից 7500?)) Հետո, չգիտես ինչի, գրեթե միշտ իրենց մասին խոսում են Դուք-ով` ասում են “մեզ”, “կարանք իմանանք” եւ այլն: Չգիտես ինչի հարցնում են, իսկ VIP տեղեր ունեք? Անկեղծ են հարցնում! Կան նաեւ մարդիկ, որ գինը լսելուց հարցնում են, իսկ ավելի թանկ տոմս չունեք?
Մի խոսքով, ուրախ գործ է հայ ազգի հետ շփվելը: Սիրում եմ Քեզ, իմ հայ ժողովուրդ:



