B_blsNWW8AAtaCcMediamonitor.am-ը գրում է․

Երկուշաբթի օրը արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը կմեկնարկի Աբու Դաբիից:

Շվեյցարական արտադրության «Արևային Իմպուլս 2» կոչվող ինքնաթիռը կսկսի ճամփորդությունը երկուշաբթի վաղ առավոտյան, եթե եղանակային պայմանները համապատասխան լինեն։

Ավելի վաղ նախատեսված թռիչքը հետազգվել էր վատ եղանակային պայմաններից ելնելով։

Թռիչքը ընդհանուր առմամբ կտևի հինգ ամիս, իսկ 21748 մղոն երկարությամբ ամբողջ ճամփորդությունը  բաժանված է 12 մասերի։

Երկու օդաչու՝ Բեռնար Պիկարը և Անդրե Բորշբերգը կսպասարկեն 500 ժամ տևողությամբ թռիչքը։ Մեկ տեղանոց խցիկով ինքնաթիռի 236 ոտնաչափ թևերի ամբողջ երկայնքով տեղադրված են 17248 արևային վահանակներ, որոնք հոսանքով են ապահովում 4 էլեկտրական շարժիչները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել