Great SphinxAraratnews.am-ը գրում է․

Քուվեյթցի մուսուլման հոգևորական Իբրահիմ Ալ-Կանդարին կոչ է արել ոչնչացնել եգիպտական բուրգերն ու Սֆինքսի արձանը: Այս մասին հաղորդում է «Ալ-Վաթան» պարբերականը:

«Այն, որ Մուհամմադ մարգարեի վաղ շրջանի կողմնակիցները, ոտք դնելով եգիպտական հողի վրա, չեն ավերել փարավոնների հուշարձանները, չի նշանակում, թե մենք դա չպետք է հիմա անենք: Այդ հուշարջանները երկար ժամանակ եղել են ավազի շերտի տակ և հայտնաբերվել են միայն 200 տարի առաջ», – ասել է հոգևորականը: Նա պնդում է, որ եթե մարգարեն ժամանակին կոտրել է պաշտամունքային բոլոր կուռքերի արձանները, ապա նրա սերունդներն էլ պետք է վերջ դնեն կռապաշտությանը, եթե նույնիսկ այդ հուշարձաններին հիմա ոչ ոք չի երկրպագում և դրանք ունեն բացառապես մշակութային և պատմական գործառույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել