monte-melkonian-48

Արցախյան ազատամարտի ժամանակ անկոտրում ոգով և անձնազոհությամբ կենաց-մահու պայքար մղեցին նաև սփյուռքահայ ազատամարտիկները: Նրանք, ամեն ինչ մոռացած, համառ կռիվ էին տալիս՝ կուլ գնալով թշնամու դավադիր գնդակին: Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, «Հայերն Այսօր»-ը ներկայացնում է զոհված սփյուռքահայ ազատամարտիկներից մի քանիսի անցած փառավոր ուղին… Խունկ և խոնարհում Ձեզ, քա՛ջ հայորդիներ…

Karo-1-300x225Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո), ծնվել է 1962 թվականի մարտի 28-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գերմանիայում. սովորել է Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում, որից հետո ապրելու նպատակով տեղափոխվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք: Տեղեկանալով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակին պատուհասած երկրաշարժի մասին՝ նա որոշում է գալ Հայաստան և նեցուկ լինել հայրենակիցներին:

Կարո Քեհքեջյանը սփյուռքի այն հերոսներից էր, որ կամավոր մեկնեց Արցախ` մասնակցելու ազատագրական պայքարին: Իսկ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին: Արցախյան պատերազմի ժամանակ Կարո Քահքեջյանը իր ընկերոջ` Շահե Աճեմյանի հետ կազմում է Խաչակիրներ ջոկատը, որը մեծ դեր է ունենում Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի կռիվների ժամանակ:

Ի դեպ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար է եղել: 1991-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի, Տավուշի, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտակերտի ազատագրության ժամանակ Մաղավուզի բարձրավանդակի վրա իր ջոկատի հետ հերոսական պայքարից հետո նահատակվեց «Արաբո» ջոկատի հրամանատար Կարո Քեհքեջյանը: Սպիտակ Արջի աճյունը ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ վեր է խոյանում նաև նրա հուշարձանը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել