«Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, բայց չբռնանան: Ես ուզում եմ, որ ինձ գնահատեն առանց հիմնավորման: Ես ուզում եմ, որ ինձ միանան, բայց չնվաճեն: Ես ուզում եմ, որ ինձ խնդրեն, բայց չպահանջեն: Ես ուզում եմ օգնել, բայց չմեղադրվել անկարողության համար: Եթե երկուսս էլ սա ենք ուզում, ուրեմն մենք կարող ենք հանդիպել». Վիրջինյա Սատիր։ Վիրջինյա Սատիրն աշխարհում հայտնի ամերիկացի հոգեթերապևտ է: Նրա հայացքները մեծ ազդեցություն են թողել հոգեբանության, մասնավորապես՝ ընտանեկան հոգեբանության զարգացման վրա: Սատիրին իրավամբ համարում են «ընտանեկան հոգեբանության մայրիկ»: Զբաղվել է նաև միջազգային դիվանագիտական գործունեությամբ՝ արդյունավետ կերպով գտնելով ազգային և քաղաքական կոնֆլիկտների լուծման ուղիներ: Ստորև ներկայացնում ենք Վիրջինյա Սատիրի՝ ազատության մասին 5 նշանավոր հիմնադրույթները, որոնք, ըստ էության, ընկած են բոլոր տիպի խնդիրների հիմքում: 5 ազատություն 1. Ազատություն` տեսնելու և լսելու այն, ինչ գոյություն ունի հիմա, եղել է կամ կլինի-ի փոխարեն: 2. Ազատություն` ասելու այն, ինչ իրականում զգում և մտածում եմ, ոչ թե այն, ինչ ինձնից սպասում են: 3. Ազատություն՝ զգացմունքներ ունենալու, ոչ թե ձևացնելու համար: 4. Ազատություն խնդրելու այն, ինչ ինձ պետք է` թույլտվություն ստանալ սպասելու փոխարեն: 5. Ազատություն ռիսկի համար պատասխանատվություն կրելու՝ միայն հին, փորձված միջոցներով գործելու և նորով տարվելու փոխարեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի