Մինչև 1915 թվականը Չունկուշ ավանը տուն էր մոտ 10,000 հայերի և համարյա թե ուրիշ ոչ ոքի: Ցեղասպանության ժամանակ հայերին քշեցին-տարան դեպի Դուդան կոչվող կիրճը: Երբ տեղ հասան, նրանց մահակներով ու սվիններով մղեցին անդունդը: Այստեղ ել նրանք զոհվեցին, եթե, իհարկե. չէին սպանվել մինչև անդունդը մտնելը:
Armeniangenocide100.org-ի հաղորդմամբ՝ The Armenian Weekly պարբերականը ներկայացնում է հատված Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքից, ջարդերից փրկված միակ աղջկա և իր սերնդի մասին.
Մի երիտասարդ հայ աղջիկ՝ 10 տարին հազիվ բոլորած, կագնած էր մահվան շեմին: Նա այդ օրը Չունկուշից տեղահանված խմբի մեջ էր, որը երթով շարժվել էր դեպի մահը: Աղջնակը գեղեցիկ էր, և գրավել էր թուրք զինվորներից մեկի ուշադրությունը: Նրա կյանքը փրկեցին: 10 տարեկանում նա դարձավ զինվորի հարսնացուն: Հինգ տարի անց՝ 1920-ին, նրանց միությունից երեխա ծնվեց: Այս երեխային՝ Ասյա անունով, Չունկուշում մեծացրեց իր մայրը, ով մնացել էր իր ամուսնու տանը գյուղի մյուս «ծպտյալ հայերի» նման: Երբ 2014թ. հանդիպեցի Աիյային, նա Չունկուշի միակ հայն էր: Թարգմանչի միջոցով Ասիան ինձ իր պատմությունը ներկայացրեց: Իր հայրը՝ թուրք զինվորը, մահացել էր, երբ Ասիյան երեք կամ չորս տարեկան էր: Մեծանալիս նրա մայրը սովորեցրել էր, որ նա հայ է, բայց նաև ասել էր, որ նրա հայկական ինքնության տեղեկությունը չէին կարող կիսել իրենց հարևանների հետ: Նրանց ինքնությունը պիտի գաղտնի մնար: 11 տարեկանում նրան կնության տվեցին տարիքով շատ ավելի մեծ մի մարդու: Նա ինձ ասաց, որ այն ժամանակ աղջիկն իրավունք չուներ ընտրելու իր ամուսնուն:
Շարունակությունը՝ այստեղ