Panorama.am-ը գրում է․
«Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ խնդիր է լուծում` 2017 թվականին հրապարակում մնալն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա, կարծես թե այլևս էլ բան չկա փորձելու, որ կարող է փորձել Տեր-Պետրոսյանը. «Եթե կար ժամանակ, որ հասարակությունը պահվում էր իշխանության հետ քաղաքական երկխոսությով, ապա հրապարակ նետեցին ԲՀԿ-ի հետ գործընկերության դիսկուրսը, որի շուրջ էին պահում հասարակությանը, հիմա չկա որևէ բան, իսկ Տեր-Պետրոսյանն ուզում է մնալ հրապարակում ու ցույց տալ, որ ինքն է ամենալոյալ ուժը Ռուսաստանի համար»:
Ս. Սաֆարյանի խոսքերով վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանի ելույթը կարծես թե ամբողջությամբ նվիրված էր արտաքին խնդիրներին. «Ընդդիմադիր դաշտում կա վակում, ով ավելի ճարպիկ կգտնվի, նրան էլ կհաջողվի զբաղեցնել այդ պատվավոր տեղը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



