5 ярких цитат Бориса Немцова о женщинах

1. Ես սիրում եմ գեղեցիկ կանանց։ Վերջերս սիրում եմ դաստակներին նայել։ Կարծում եմ՝ կանանց մարմնի ամենականացի մասերից մեկն է։ Իսկ անցյալում, ինչպես բոլորը, նայում էի շուրթերին։ Շուրթերը սեքսուալություն, բարություն կամ չարություն, անկեղծություն կամ կեղծավորություն են խորհրդանշում։

2. Չեմ սիրում, երբ կինն ամեն գնով փորձում է հասնել իր ուզածին, չեմ սիրում, երբ փորձում է ինձ տրորել։ Ես ամեն օր գնում եմ աշխատանքի՝ ասես պատերազմի։ Իսկ երբ վերադառնում եմ տուն, հանգստություն և հարմարավետություն եմ ցանկանում զգալ։

3. Տարիքի հետ սկսեցի գնահատել ոչ միայն գեղեցիկ արտաքինը, այլ նաև բնավորությունը։ Երիտասարդ ժամանակ ես, ինչպես և բոլոր տղամարդիկ, գլխավորապես ուշադրություն էի դարձնում կանանց արտաքինին։ Իսկ հիմա ցանկանում եմ, որպեսզի իմ կինը լինի բարի, հանգիստ։ Ատում եմ շահի հետևից ընկնող կանանց, որոնք ինձ վերաբերվում են որպես բիզնես-նախագծի։

4. Կան տղամարդիկ, ովքեր պարծենում են իրենց հաջողություններով և արժանապատվությամբ։ Նախ ասեմ, որ դա վիրավորական է կնոջ համար, իսկ ես կնոջը հարգող տղամարդ եմ։ Եվ հետո՝ դա ակնարկ է, որ տղամարդն ունի որոշակի խնդիրներ և բարդույթներ։ Ես կարող եմ ասել՝ ոչ մի խնդիր չունեմ։ Կարծում եմ, որ անձնական խնդիրները պետք չէ հրապարակել։

5. Կինը պետք է ճիշտ հագնվել կարողանա։ Մեկին տաբատն ավելի շատ է սազում, քան կիսաշրջազգեստը։ Իսկ բաճկոնը երբեմն ավելի գրավիչ է, քան վուլգար զգեստը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել