Mediamonitor.am-ը գրում է․

Գունավոր ներկը խորհրդանշում է լավ բարեմաղթանքներ, այդ պատճառով հնդիկները փորձում են միմյանց ներկել ոտքից գլուխ:

Այս օրերին Հնդկաստանում նշում են գույների տոնը`Հոլին: Այն խորհրդանշում է գարնան գալուստը: Ավանդության համաձայն մարդիկ իրար վրա ներկափոշիներ և ներկաջուր են ցողում, ինչը պետք է իր հետ երջանկություն բերի հաջորդ տարվա ընթացքում:

Հոլի տոնն անվանում են նաև Պխագվախ կամ Բխոդպուրի, այն հինդուիստական ամենամյա գարնան փառատոն է:

Ըստ էության, Հոլին գարնան սկիզբն ու բնության զարթոնքն ազդարարող տոնակատարություն է:

Հոլին շատ սիրված տոն է Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, ինչպես նաև այն երկրներում, որտեղ մեծ է հնդկական սփյուռքը, ինչպես օրինակ Սուրինամ, Գայանա, Հարավային Աֆրիկա, Տրինիդադ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Մավրիկիա և Ֆիջի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել