Wedding.am-ը գրում է․

Եգիպտացի զույգը իր հարսանիքի ժամանակ բոլոր հյուրերի ահուսարսափի մեջ է պահել՝ վարձելով կեղծ իսլամիստների, որոնք հյուրերին պահում էին վանդակների մեջ և սպառնում գլխատել: Միայն հարսի ու փեսայի ընտանիքի անդամները գիտեին, որ այդ ամենը զուտ կատակի համար է արվում:

1

Տեսանյութից այնքան էլ պարզ չէ դառնում՝ նորապսակները քրիստոնյաներ են, թե մահմեդականներ: Փեսայի ամենամտերիմ ընկերներից մեկը, ով նույնպես կերպարանափոխվել էր իսլամիստ գրոհայինի տեսքով, երգում է Հորդանանում իսլամիստների քարոզչական երգը:

2

Այն բանից հետո, երբ գրոհայինները ներխուժել են հարսանիք, ստիպել են հյուրերին մտնել վանդակները, և ձևացրել են, թե կրկնելու են տարեսկզբին Հորդանանում տեղի ունեցած դժբախտ դեպքը, երբ օդաչուներին ողջ-ողջ այրեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել