Ի՞նչ է կատարվում հայերի հետ: Մի «թիքա» բան ենք մնացել, ու հաստատ ոչ մի գումար ու ոչ մի հարց մարդկային կյանքեր չարժեն: Գյումրիում կրկին կրակել են: Վիրավորները պայքար են մղում կյանքի համար: Աստված առողջություն տա նրանց: Չգիտեմ՝ ով է մեղավոր, բայց հաստատ համոզված եմ, որ սպանությունը ելք չէ: Հիմա Աստծո հաջողությամբ, որ փրկվեն էլ՝ կհայտնվեն ՔԿՀ-ում: Ազատությունն ու կյանքը լավ բան է, պետք է այն պահպանել:

«Հիմնադիր խորհրդարանը» ոնց որ ձեռ առնի մարդկանց: Սկզբից էլ նրանք գիտեին, որ ավտոերթով հասնեն Գյումրի, այնտեղ խնդիրներ են լինելու: Էլ խի՞ էիք գնում, հասնում այնտեղ, որ պետք ա հետո հայտարարություն տարածեիք, թե գիտեք, մենք գնացինք, հասանք այնտեղ, բայց խնդիրներից խուսափելու համար հետ եկանք: Երևանից հայտարարություն տարածեիք, որ չեք գնում Գյումրի, որովհետև ցանկանում եք կոնֆլիկտներից զերծ մնալ, դա ավելի ընդունելի կլիներ: Չէ՞ ձեզ լարվածությունն էր պետք, որ դուք ուղղակի ձեր մասին հիշեցնեք:

Հայաստանում, բանից պարզվում է, ֆեմեններ էլ կան, բայց ինչպես միշտ ես չեմ հասկացել, թե ֆեմենների մեջ տղեքն ի՞նչ գործ ունեն, ու խի՞ են իրանք էդքան ակտիվ: Հիշում եմ Մարիոթ հյուրանոցի դեպքը, երբ ֆեմենները ներս մտան, ու նրանց դեմից պաստառը տանում էր մի թրաշով տղա: Հայաստանում ֆեմինիստներն էլ են փոքր-ինչ տարբերվում փաստորեն: Աչքիս հաջորդ ֆեմեն շարժմանը բացառապես թրաշով տղեք մասնակցեն:

ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է, նրան գրասենյակ է հարկավոր: Երկրի թիվ երկու քաղաքական ուժը չի կարողանում հարմար տարբերակ գտնել: Մեր թվատեր պատգամավորներին մի խորհուրդ կարող եմ տալ: Նայեք՝ ԲՀԿ կուսակցության ղեկավարը կին ա, դուք կարող եք նրան ինչ-որ գրասենյակ նվիրել՝ տոների հետ կապված: Թե չէ ո՞նց կլինի, «մեծ» կուսակցություն է՝ գրասենյակ չունենա: Ուղղակի ցավալին այն է, որ մի ողջ հանրության քաղաքական թիվ մեկ թեման ԲՀԿ գրասենյակի հարցն է դարձրել:

Մարտի 8-ն էր, գեղեցիկ բառերն ու ժպիտներն անպակաս էին: Աստված բոլորին պահապան: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել