Esem.am-ը գրում է․

Երեկ՝ մարտի 8-ին, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, նշել է ծննդյան 33 ամյակը: ESem.am-ը շնորհավորել է Երևանի Կամերային թատրոնի դերասանին ու պարզել որ սոցցանցերում մոտ 5000 ընկեր ունեցող դերասանը զարմացած է :), որ ֆեյսբուքյան իր պատին մոտ: «5000 ընկեր ունեմ, բայց պատիս մոտ 7000 մարդ շնորհավորանք ու բարեմաղթանք է գրել: Չէի պատկերացնում,  որ այսքան մարդ կշնորհավորի ինձ: Հերթով բոլորի գրածները կարդացել և ուրախացել եմ:)»,- նշեց նա՝ հավելելով, որ երեկ կյանքի ամենատարբերվող ծննդյան օրն է ունեցել:

«Սա կյանքիս ամենայուրահատուկ ու անմոռանալի ծննդյան օրն էր: Կնոջս ու աղջկաս հետ Ծաղկաձորում էինք. երկու օր լիաթոք հանգստացանք»,-ESem.am-ին ասաց դերասանը՝ նշելով, որ մինչ այս պահը դեռ միայն կնոջից՝ Մերիից է նվեր ստացել: «Քանի որ Երևանում չեմ, ընկերներիս ու բարեկամներիս կողմից դեռ ոչինչ չեմ ստացել: Մերին ինձ օրիգինալ նվեր է նվիրել, բայց չեմ ասի, թե ինչ :)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել