Wedding.am-ը գրում է․

Եթե դուք ցանկանում եք ձեր հարսանիքը վերածել իսկական տոնի՝ լի ուրախության և հիացմունքի զգացողություններով, պարզապես մի պահ մտածեք, թե ինչը ձեզ իսկապես կերջանկացնի: Յուրաքանչյուր աղջկա մտքում  դեռևս մանկուց պտտվում է արքայազնի և արքայադստեր մասին հեքիաթը, որտեղ արքայազնը նրան փրկում է չար կախարդից՝ փոխարենը ստանալով հավերժ սեր: Ձեզ ինչ-որ հեքիաթ չի՞ հիշեցնում այս պատմությունը: Այո, այո, առաջարկում ենք ձեր հարսանիքը ձևավորել Սպիտակաձյունիկը և 7 թզուկները հեքիաթի ոճով:

Նորապսակների կերպարները

21019

Հարսի կերպարը ստեղծելիս պետք է հատկապես ուշադրություն դարձնել զգեստին և վարսերին:  Պարտադիր չէ կրկնել Սպիտակաձյունիկ զգետսը, որը հիշում ենք մուլտֆիլմից, պարզապես զգեստը ցանկալի է լինի ուռուցիկ, իսկական արքայադստերը վայել զգեստ: Ինչ վերաբերում է մազերին, ապա հիշեք, որ Սպիտակաձյունիկ մազերը միշտ դեպի ներքև էին հավաքված, որը կերպարին քնքշություն և ռոմանտիկություն է հաղորդում: 

2021

Դիմահարդարման համար կարող եք ընտրել շրթներկի վառ գույներ, այտափոշի: Իսկ կերպարը կամբողջացնի գեղեցիկ կոշիկը:

2223

Փեսայի կերպարը պետք է իսկապես համապատասխանի հեքիաթային արքայազնի կերպարին: Կոստյումը պետք է լինի դասական, սակայն որոշ մանրուքներ ավելացնելով, կարող եք կերպարին հեքիաթային տեսք հաղորդել, օրինակ ճարմանդների միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել