Thats my boy: Kyle, who will soon return to his work at a supermarket, is blissfully happy with MilesՑանկացած այլ տատիկի պես Էնի-Մերի Քեյսոնը չի կարողանում թաքցնել իր հուզմունքը, երբ գրկում է իր 8 ամսական թոռնիկին՝ Մայլսին։ Այնուամենայնիվ, նա շատ է տարբերվում մյուս տատիկներից։ Նրա 27-ամյա որդի Քայլը՝ այս հրաշք բալիկի հայրը, նույնասեռական է։ Այստեղ բոլորիդ մոտ հավանաբար մի հարց է ծագում. ինչպե՞ս է նույնասեռականը երեխա ունեցել։ Հենց այստեղից էլ սկիզբ է առնում պարադոքսը, որը բրիտանացիներին  բաժանել է երկու մասի՝ Քայլի որոշումը քննադատողների ու սատարողների։ Տիկին Էնի-Մերին Մայլսի ոչ միայն տատիկն է, այլև սուրոգատ մայրը։ Հենց նա է ծնել Մայլսին։ Էնի-Մերին միայն կրել է պտղին իր սրտի տակ։ Նա Բրիտանիայի առաջին կինն է, ով սուրոգատ մայր դարձավ իր իսկ որդու երեխայի համար։ Բժիշկներն օգտագործել են անհայտ դոնորի ձվաբջիջ, որը բեղմնավորվել է Քայլի սերմնահեղուկի միջոցով։ Թեպետ երեխան արդեն ութ ամսական է, այս հարցի շուրջ թեժ քննարկումները միայն անցյալ շաբաթ սկսեցին տարածվել, երբ Գերագույն դատարանի դատավորներից մեկը հայտարարեց, որ Քայլն այժմ Մայլսին որդեգրելու իրավունք ունի։ Այս վճռից հետևում է, որ թեպետ Քայլը երեխայի ծննդյան պահին պաշտոնապես համարվել է երեխայի եղբայրը, այսուհետ նա համարվելու է նրա  հայրը։

Thriving: Miles, now eight months old, is Mr Casson’s biological son created by his sperm and an anonymous donor egg implanted into Mrs Casson’s womb

Հարցազրույցներից մեկի ընթացքում Քայլն ասել է.

Ես երբեք նրան իմ եղբայրը չեմ համարել։ Այնուամենայնիվ, երբ նա ծնվեց, իրավական տեսանկյունից նա իմ եղբայրն էր, քանի որ իրավաբանորեն նա իմ մայրիկի որդին էր։ Ներկայումս դա այլևս այդպես չէ։ Ծննդյան վկայականի մեջ այժմ արդեն իմ մոր ու հոր անունները չեն նշված։ Այսուհետ ես եմ նրա հայրը թե՛ իրավաբանորեն, թե՛ կենսաբանորեն։ Ծննդյան վկայականում նշված է, որ երեխայի մոր անունն անհայտ է։

Such a good baby: Contented Miles is crawling at eight months - he lives in his fathers tidy two-bedroom flat

Բազմաթիվ մարդիկ նշում են, որ այս իրավիճակը դուրս է բարոյականության ու էթիկայի սահմաններից։ Այնուամենայնիվ, Քայլը նշել է, որ իրենց շրջապատում բոլորը սատարել են իրենց այս որոշման մեջ՝ բացի իր ընկերներից մեկից, ով քննադատաբար է մոտեցել Քայլի ու նրա մոր այս տարօրինակ որոշմանը։ Քայլը կարծում է, որ ցանկացած մարդ, ով կարող է երեխա պահել, երեխա ունենալու իրավունք ունի։

Satisfied: Kyle, who came out as gay to his parents when he was 19, says he always wanted children 

Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին։ Նրանք ազատ են իրենց կարծիքն ունենալ։ Մենք երեխային խնամում ենք, սիրում նրան։ Ես ողջ ծախսն ինքս եմ հոգացել, ծնողներս միայն վերջում են մի փոքր օգնել ֆինանսապես։

Content: Mr Casson is thought to be the first single parent to have a child through surrogacy in the UK

Քայլի մայրը երեք զավակ է մեծացրել, ուստի երեխա խնամելու մեծ փորձ ունի։ Նա շատ է օգնում որդուն Մայլսի խնամքի հարցում։ Էնի-Մերին ամուսնալուծվել էր Քայլի հորից, երբ Քայլը հինգ տարեկան էր։ Հետագայում նա ամուսանացավ Ալանի հետ, ով որդեգրեց Քայլին ու նրա կրտսեր զույգ եղբայրներին։ Քայլի ու իր մոր տները մոտ են։ Նա պատրաստվում է աշխատանքի գնալիս երեխային մոր մոտ թողնել։ Մայլսն ընտանիքի առաջին թոռնիկն է, ու բոլորը նրան երես են տալիս։

Family times: Mr Casson, a supermarket worker, is the first to use his own mother as a surrogate

Քայլը մոր հետ

Նախքան Մայլսի ծնունդը Քայլը մի շարք հիվանդանոցներ էր դիմում, որպեսզի սուրոգատ մոր օգնությամբ երեխա ունենար, սակայն բոլորը նրան մերժում էին՝ պատճառաբանելով, որ նա ամուսնացած չէ։ Քայլն սկսեց մտածել երեխա որդեգրելու մասին, սակայն հետագայում որոշեց, որ իր սեփական երեխան պետք է ունենա։ Այստեղ էլ Մերի-Էնն իր օգնությունն առաջարկեց։ Դոնորական ձվաբջջի ձեռքբերումն ու բեղմնավորումը 21.124 դոլար նստեցին Քայլի վրա։ Էնի-Մերին անցյալ տարվա հուլիսին կեսարյան հատմամբ ունեցավ Մայլսին։ Քայլը մոր կողքին վիրահատարանում մնաց երեխայի ծնվելու ընթացքում։ Մայլսի ծնվելուց անմիջապես հետո նորածնին հանձնեցին հոր գիրկը։

A father at last: Kyle Casson is pictured with baby Miles shortly after his birth in July last year

Իրավաբանորեն Մերի-Էնն իրավունք ուներ իր մոտ պահել երեխային ու թույլ չտար, որպեսզի նա որդեգրվեր Քայլի կողմից, սակայն Էնի-Մերին չխոչընդոտեց երեխայի որդեգրման գործընթացին։ Քայլը երջանիկ է, որ Մայլսի պես հրաշք բալիկ ունի։ Մայլսը ևս երջանիկ ու սիրված երեխայի տեսք ունի, սակայն պարզ չէ, թե նա ինչպես կզգա իրեն մեծանալուց հետո։ Արդյոք երեխան հեշտությա՞մբ կընդունի այն փաստը, որ ինքը ծնվել է անհայտ մորից ու նույնասեռական հորից, որ իրեն լույս աշխարհ է բերել սեփական տատիկը, որ ինքը մեծանում է առանց մոր։ Արդյոք շրջապատի արձագանքը սթրեսների պատճառ չի՞ դառնա նրա համար։ Չափահաս դառնալուց հետո Մայլսը հնարավորություն կունենա պարզել, թե ով է իր կենսաբանական մայրը։ Դոնորի անունը գաղտնի է պահվում մինչև երեխայի 18 տարեկան դառնալը։ Հուսանք, որ Մայլսն ուժեղ երեխա կմեծանա և կկարողանա հաղթահարել այն սթրեսները, որոնց պատճառը ոչ թե իր սեփական, այլ իր ծնողների որոշումներն են։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել