Թևան Պողոսյան. Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին ճանապարհով գնանPanorama.am-ը գրում է․

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, ուղղակի ընկալումն այլ է, տարբերվում է մինչև փետրվարի 20-ը եղած ընկալումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա, մինչև փետրվարի 20-ը ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջև ինչ-որ չափով կար կոնսոլիդացված մոտեցում. նրանց առաջնորդները տարբեր տեսակետներ ունենալով՝ փորձել էին միասին ճանապարհ անցնել: 

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին-առանձին ճանապարհով գնան: Անհրաժեշտ է կոնսոլիդացիա, իսկ կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,- ասաց պատգամավորը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել