Esem.am-ը գրում է․

ESem.am իր ընթերցողներին պատմել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը պատրաստվում է նորտեսահոլովակ ներկայացնել իր երկրպագուներին: «Շնորհավոր» երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր Մարտի 8-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն մի քանի օր կուշանա:

Սիլվան ESem.am-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից ու պատմել աշխատանքների մասին: «Շատ թեթև նկարահանումներ ենք ունեցել, քանի որ բոլորը՝ մասսայական տեսարանների մասնակիցներից մինչև ստեղծագործական հիմնական կազմը, դրական, ուրախ մարդիկ էին»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ նկարահանումները տևել են 2 օր: Դրանք եղել են բավականին բարդ և ծավալուն:

Տեսահոլովակը նկարահանվել է Հյուսիսային պողոտայում, գեղեցկության սրահում, խանութում, ռեստորաններից մեկում, Էմմիի տանը և տաղավարում: Երգչուհին պատմեց, որ նկարահանումների մի մասն անցել են շատ ցուրտ պայմաններում, սակայն կարողացել է հաղթահարել ցուրտն ու չհիվանդանալ: «Մասնագիտությանս բերումով իմունիտետ եմ ձեռք բերել և կարողանում եմ ամեն տեսակ պայմաններում գործն ավարտին  հասցնել»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել