7  Ճամփորդել հյուսիսափայլը տեսնելու համար։ Հյուսիսափայլը բնության ամենագեղեցիկ, առեղծվածային, բազմագույն երևույթներից մեկն է, որի ժամանակ գիշերային երկինքը հանկարծակի ծածկվում է հեքիաթային լույսով, ասես դրախտային լույս ճառագի երկնքում։ Հիմնականում այն արկտիկական շրջաններում է առաջանում, այդ է պատճառը, որ վերջին տարիներին շատ մարդիկ են ճամփորդում այս շրջան՝ չնայած խիստ ցրտին և այն փաստին, որ այստեղ ճամփորդությունը բավականին թանկ արժե։


 6  Այցելել Գալապագոսյան կղզիներ: Գալապագոսյան կղզիները հավանաբար բազմազան ու հարուստ վայրի բնություն ունեցող ամենահայտնի վայրերից մեկն են աշխարհում, որտեղ կարելի է բացառիկ ֆլորա ու ֆաունա գտնել։ Սա այն վայրն է, որը ոգեշնչել է Չարլզ Դարվինին առաջ քաշել բնական ընտրության տեսությունը։ Այստեղ կարելի է լավայի կազմավորումներ, կակտուսի անտառներ, բարթամ կանաչով պատված բարձրավանդակներ, փիրուզագույն ծովածոցեր ու տրոպիկական լողափեր գտնել։

The Galápagos Islands: Trips of a Lifetime

 5   Անգքորի տաճարներ: Կամբոջայի Անգքոր Վատի գլուխգործոցներն ամենագեղեցիկ ու յուրահատուկ վայրերից մեկն են աշխարհում։ Ընդհանուր առմամբ դրանք 2 կմ2 տարածք են զբաղեցնում և համարվում աշխարհի ամենախոշոր կրոնական կառույցներից մեկը, ինչպես նաև ներկայացնում խմերական ճարտարապետության գլուխգործոց։ Ի սկզբանե տաճարները նվիրված են եղել հինդուիստական աստված Վիշնուին։ 12-րդ դարում դրա հիմնադրումից ի վեր այստեղ մինչև հիմա պաշտամունք են իրականացնում։

Things to do before you die

 4  Զատիկի կղզի: Ռապա Նուիի կամ այլ կերպ հայտնի Զատիկի կղզու մոնոլիտ քանդակները, որոնք «մոաի» են կոչվում, արվեստի իսկական գործեր են, որոնք քանդակվել են հսկայական հրաբխային քարերից 11-14-րդ դարերում պոլինեզյան բնակիչների կողմից։ Ռապա Նուին 22.5 կմ երկարություն ունի ու մոտ 11.2 կմ լայնություն։ Դրա երեք անկյուններում կարելի է հրաբուխներ ու ավազե լողափեր գտնել։ Չիլիից այն 3701 կմ հեռավորության վրա է գտնվում։ 

Easter island trip of a lifetime

 3  Այցելություն Սուրբ հող: Երբ քայլում ես Երուսաղեմի Վիա Դոլորոսա փողոցով, որով Հիսուս Քրիստոսն անցել է խաչն իր ուսին տանելով, կամ մոտենում Արևմտյան պատին, առաջին անգամ տեսնում Երուսաղեմի մեծ մզկիթն ու նայում այցելուների դեմքին, հասկանում ես, որ այս վայրն աշխարհում շատերի համար այն վայրերի մեկն է, որը կյանքում պարտադիր պետք է այցելել։ Երեք կրոնների սրբավայր համարվող Երուսաղեմ են գալիս աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Աստծուն գտնելու համար։ Բացի այդ, սա ճարտարապետական ու հնագիտական ժառանգություն է իրենից ներկայացնում, որն իրենց հետևից թողել են քանանացիներից, եգիպտացիներից, ասորիներից, բաբելոնացիներից սկսած՝ մինչև հռոմեացիներ, խաչակիրներ, օսմանցիներ ու կայսերական բրիտանացիներ։

Holy Land holidays: Trip of a Lifetime

 2  Կիոտոյի տաճարներ ու այգիներ: Կարմիր շրթունքներով, կիմոնոյով գեյշաներն այստեղ հայտնվում ու անհետանում  են ամեն անկյուններից։ Գետափերին կարելի է տեսնել ու վայելել փթթած բալենիների գեղեցկությունը, տեսնել Զենի այգիները՝ ավազի արվեստով ու հայկույից ոգեշնչված քարային կառույցներով։ Մինչ Տոկիոն ճեպընթացներով, նեոնային լույսերով ու երկնաքերերով հարուստ քաղաք է, Կիոտոն բոլորով այլ վայր է, որտեղ կարելի է վայելել Ճապոնիայի մշակութային առանձնահատկությունները։ Հարուստ լինելով հին տաճարներով, ազգային «ռիոկան» հյուրատներով՝ այստեղ կարող եք նաև վայելել թեյի ավանդական արարողություն իրականացնող ճապոնացիների ու դարերի պատմություն ունեցող արհեստներին տիրապետող արհեստավորների աշխատանքը։ Ավելի քան 1000 տարի լինելով կայսերական մայրաքաղաք՝ այստեղ կարելի է գտնել 2000 բուդդիստական տաճարներ ու Շինտոյի սրբավայրեր։

Kyoto, Japan: Trip of a Lifetime

 1  Ճամփորդություն Հիմալայան շրջանով: Հիմալայան շրջանում են գտնվում մեր մոլորակի ամենաբարձր գագաթները։ Հիմալայները սկիզբ են առնում Պակիստանից ու ձգվում մինչև Հնդկաստան, Բութան, Նեպալ՝ արևելքում հասնելով մինչև Չինաստան։ Սա անկրկնելի վայր է հարուստ բարձրաբերձ լեռներով, խորը հովիտներով, ցայտող աղբյուրներով, որով անկասկած պետք է ճամփորդել։ 

The Himalayas: Trip of a Lifetime

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել