ԱրմՔոմեդին ո՞ւր է, չկա՞… Դուք չեք կարոտե՞լ տղաների` Նարեկ Մարգարյանի, Սերգեյ Սարգսյանի ճաշակով, խելացի, տեղին, արդիական սրամտություններին ու հումորին…
Նրանց համար չկա չքննադատվող բնագավառ, անձինք, որոնք անձեռնմխելի են… Նրանց ինքնատիպ, յուրօրինակ սարկազմի, հումորի, կատակների սլաքն ուղղված է ամեն բնագավառ ու ամենքին:
Սպասում ենք ու սիրով կդիտենք «Նոր» ԱրմՔոմեդին, «Նոր»` զարգացող և իր վարկանիշն աստիճանաբար բարձրացնող ATV հեռուստաալիքով: Մարտի 16` հետաքրքիր, սուր, տեղին ու համով-հոտով երգիծանք… Չեմ կասկածում ու անպայման կնայեմ ամենա-ամենա առաջին ու բարձրաճաշակ հումորային, երգիծական շոուն:
Երկրիս քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, օլիգարխներ, «բռնվեք», Արմքոմեդին է գալիս…Գալիս է նոր ալիքով, նորովի, գալիս է ATV-ով` Առանց Տագնապի ու Վախի…
Տղանե′ր, մտրակել է պետք, ձաղկել, քննադատել, հանել դիմակները, ի ցույց դնել նրանց իրական դեմքն ու վարքագիծը… Ձեր հեռուստադիտողը, ձեր երկրպագուները ձեզ հետ են, ձեր կողքին, նետահարեք ձեր երգիծանքով, դրանից միայն հաստատ կշահենք բոլորս…



