1in.am-ը գրում է.

saakashvili-misha_277

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին չի կարողացել ավտոմեքենա գնել Կիև տեղափոխվելուց հետո: «Զվեզդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սաակաշվիլին ասել է «Շուսթեր Live» ծրագրի եթերում:

Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը պատրաստվում էր Hyundai գնել, սակայն բարձր ներմուծման տուրքերի պատճառով Ուկրաինայում այդ մակնիշի ավտոմեքենայի գինը հավասար է եղել Վրաստանում Mazerati-ի գնին:

Նշվում է, որ տուն կառուցելու համար հողատարածք գնել ևս Սաակաշվիլին չի կարողացել՝ հողի ձևակերպման խստացված ընթացակարգերի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել