Նարնջից և սոդայից պատրաստված բնական դիմակ168.am-ը գրում է.

Եթե անգամ դուք նախընտրում եք մաշկի խնամքի համար օգտագործել թանկարժեք միջոցներ, հիշեք, որ կան նաև բնական միջոցներ, որոնք կարող եք ինքներդ պատրաստել տանը: Ձեզ ենք ներկայացնում շատ պարզ, բայց կարևոր բնական դիմակ՝ պատրաստված երկու բաղադրիչներից՝ նարնջից և կերակրի սոդայից: Կերակրի սոդան լավ միջոց է մաշկը մաքրելու և սև կետերը հեռացնելու համար, իսկ նարինջը հրաշալի է միջոց է՝ ծակոտիները ծածկելու և մաշկը սպիտակեցնելու համար: Պատրաստման եղանակը 1 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք 1 ճաշի գդալ նարնջի հյութի հետ: Ստացված  խյուսանման զանգվածը հաստ շերտով տարածեք դեմքին և պարանոցին: Թողեք այն 20 րոպեով մնա դեմքին: Մի փոքր այրող զգացողություն կունենաք, բայց պետք չէ անհանգստանալ. Դա նշանակում է, որ դիմակը գործում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել