Այսօր Արցախյան ազատամարտի հերոսներից Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում, Արցախ է մեկնել՝ ունենալով Աֆղանստանում ռազմական գործողությունների հարուստ փորձ, մասնակցել է Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Բերձորի մարտերին, Շուշիի ազատագրմանը և այլ կարևոր գործողությունների: Հերոսը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ մարտական առաջադրանք էր կատարում Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=872658412792142&set=a.129145787143412.22197.100001439748923&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



