Մերկելը Ճապոնիայում կոչ է արել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները168.am-ը գրում է.

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիա կատարած այցի ժամանակ կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Դրա հետ մեկտեղ նա ընդունել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղիները որոնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Մերկելն իր ելույթում կողմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխմանը և ընդգծել է Ճապոնիայի ու Բրազիլիայի հետ համագործակցության կարևորությունը, ինչը մասնավորապես վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել