Կանանց չափից դուրս քննադատում են այն տղամարդիկ, ում «վառել» են կանայք, ու կապ չունի՝ կանա՞նց, թե՞ հենց իրենց մեղքով: Մի տեսակ ոչ ջենթլմենական գրառումները շատացել են ու կամաց-կամաց հասնում են անմակարդակության աստիճանի, սակայն դրանում մեղավոր են երկուստեք, թե՛ գրողները, թե՛ դրանք հլու-հնազանդ լայքող ու մեկնաբանող կանայք ու աղջիկները: Ստատուսում հայհոյանք գրող տղամարդիկ այդ իբր անբռնազբոս պահվածքով իրենց կողմն են գրավում իբր անկոմպեքս կանանց ու աղջիկներին, ու ստացվում է միջին մակարդակի մի զանգված, որի «հանցավոր գործունեությունից տուժում են» նաև շատ բարձրաճաշակ ու մակարդակով մարդիկ: Ցավալի է, բայց պլենտուսային մակարդակի մի ստվար զանգված սեփական կոմպլեքսների հաղթահարումը տեսնում է նման անմակարդակության մեջ ու ինքնահաստատվում այդ ճանապարհով: Նույն դեգրադացված զանգվածից երևի ոչ ոք ծաղիկը ձեռքը չի քայլի քաղաքում ու չի համբուրի իր զուգընկերուհուն ինչ-որ մարդաշատ վայրում: Իրական կոմպլեքսները երևի հենց դրանք են ու ոչ թե այն, որ դուք այնքան «քաջ» եք, որ հայհոյախառն ստատուս գրեք կամ դրանք լայքեք ու մեկնաբանեք՝ թեկուզ դույզն-ինչ կայացած ու ինքնավստահ մարդկանց համար, դրանք էլ չեն կոմպլեքս: Թույլ մի տվեք չափն անցնել, սիրելի ընկերներ, գռեհկությունը դեռ կոմպլեքսների հաղթահարում չէ, ու դա չի նշանակում, որ դուք իրականում ժամանակին համընթաց եք քայլում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/917592878280544?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել