Lurer.com-ը գրում է.

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել է, որ կորած Boeing ինքնաթիռի որոնումները շարունակվում են Հնդկական օվկիանոսում, սակայն դրանք չեն կարող իրականացվել անվերջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Որոնումները չեն կարող անվերջ իրականացվել, բայց կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կան ողջամիտ ենթադրություններ՝ օդանավի հավանական գտնվելու վայրի վերաբերյալ», - հայտարարել է Էբոտը:

Վարչապետը խոստովանել է, որ միջադեպը XXI դարի ամենամեծ առեղծվածներից մեկն է:

Ավելի վաղ, Էբոտի մալայզիացի գործընկերը հույս է հայտնել, որ ինքնաթիռը կգտնվի: Չինաստանի իշխանությունները նույնպես խոստացել են աջակցել որոնումներին:

Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող Boeing 777-200 օդանավն անհետացել է ռադարներից գիշերը 2014 թվականի մարտի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել