Բաղադրությունը
Նուշի ալյուր - 250 գրամ
Շաքարավազի փոշի - 250 գրամ
Շաքարավազ - 250 գրամ
Դեղնուց - 5-6 հատ
Ջուր - 80-100 մլ (1 բաժակ)
Սերուցք - 250 գրամ
Դառը շոկոլադ - 125 գրամ
Կաթնային շոկոլադ - 125 գրամ
Պատրաստման եղանակը
Մակարունների համար բեզե պատրաստեք: Կաթսայի մեջ 250 գ շաքարավազ լցրեք, ավելացրեք մեկ բաժակ ջուր և եռացրեք խառնուրդը: Շաքարաջուրը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ ջուրը գոլորշիանա, և շաքարավազը դեղին գույն ստանա:
Շաքարաջրի պատրաստ լինելը կարելի է ստուգել ձողիկով: Տեղադրեք այն կաթսայի մեջ և մյուս կողմից փչեք: Եթե փչելուց հետո փուչիկ ստացվի, ապա պատրաստ է:
Տարայի մեջ չորս դեղնուցը հարել, մինչև նոր թանձր փրփուր առաջանա: Ապա ավելացրեք շաքարաջուրը և այդ խառնուրդը հարեք այնքան ժամանակ, մինչև որ բեզեն ամբողջովին պնդանա:
Խառնեք նուշի և շաքարավազի փոշին մնացած դեղնուցների հետ: Ստացված խառնուդի մեջ ավելացրեք արդեն պատրաստի բեզեն և շատ լավ խառնեք:
Սա մակարունների պատրաստման ամենապատասխանատու պահն է: Ավելի լավ է ձեռքով խառնեք, որպեսզի չխախտվի բեզեի բաղադրությունը: Այն մի փոքր կկորցնի իր պնդությունը, եթե դա տեղի չունենա, ապա ճիշտ մակարուններ չեն ստացվի:
Ստացված խառնուրդը տեղադրեք հրուշակահան պարկի մեջ: Տապակը ծածկեք յուղաթղթով և հրուշակահան պարկի միջոցով շրջանակներ արեք նրա վրա: Վերջացնելուց հետո թողեք այսպես 30-40 րոպե, որպեսզի շրջանակները մի փոքր չորանան և կեղևապատվեն (դա ևս մեկ այլ շատ կարևոր հանգամանք է, առանց որի ճիշտ մակարուններ չեն ստացվի):
Պատրաստեք լցոնը՝ պրալինեն: Եռացրեք սերուցքը, սկզբում ավելացրեք դառը շոկոլադը, այնուհետև կաթնայինը (նախօրոք մանրացրեք շոկոլադը): Խառնեք և եփեք միջին կրակի վրա, մինչև որ միատարր զանգված ստացվի: Թողեք 15-30 րոպե, այդ ժամանակահատվածում պրալինեն կթանձրանա և վերջնականորեն պատրաստ կլինի:
Մակարունների հիմքը պատրաստեք ջեռոցում՝ 160 ջերմաստիճանի տակ (շատ կարևոր է ճիշտ պահպանել հենց այս ջերմաստիճանը)՝ մոտավորապես 8 րոպե:
Աղանդերի՝ արդեն պատրաստի շրջանակների վրա զգուշորեն տեղադրեք ջեռոցից հանած պրալինեն և վրայից դրեք ևս մեկ պատրաստի շրջանակ, այնուհետև հակադիր կողմերով շրջեք երկու մասերը:
Ստացված մակարունները կարելի է միանգամից ճաշակել, բայց խորհուրդ է տրվում թողնել որոշ ժամանակ (մի քանի ժամով կամ մեկ գիշեր) սառնարանում: