ԱՄՆ, Ինդիանա նահանգ, քաղաք Էլկհարթ։ Երկու փողոցների անկյունում մի քար կա, որը բաժանում է մայթը փողոցից։ Առաջին հայացքից այն քարի տեսք ունի, բայց եթե նայեք մոտիկից...

1

Այն բաղկացած է բետոնի մեջ լցված հարյուրավոր և հազարավոր մարդկային ատամներից։ Բանն այն է, որ տեղացի ստամոտոլոգ Dr. Joseph Stamp–ը 60 տարվա ընթացքում բուժել և հեռացրել է տեղի բնակիչների ատամները և մահացել է 1978 թ.–ին` 88 տարեկան հասակում։ Եվ որպես լավ բժիշկ` նա պահպանել է բոլոր հաճախորդների հեռացրած ատամները և դրանք պահել իր աշխատասենյակի տակի նկուղում` տակառի մեջ։

2

Բժշկի թոռնուհին պատմել է, որ պապը բավական կոկիկ և ստեղծագործ մարդ էր։ Եվ եթե ինչ–որ բան էր ընկնում ձեռքը, ապա նա գտնում էր դա գործածելու համապատասխան ձև։ Օգտագործվեց նաև նրա հավաքածուն. այն խառնեցին բետոնի հետ և բավական մեծ ու ծանր «հուշաքար» պատրաստեցին նրա և նրա հաճախորդների պատվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել