Tert.am–ը գրում է.
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը «Ռուսաստանի իրական հայրենասեր» է և «հայրենիքի համար պատրաստ էր կյանքը տալ»:
Ինչպես գրում է kommersant.ru-ն` Չեչնիայի ղեկավարը հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել է հետաքննել ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի կազմից Դադաևի ազատման հանգամանքները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը Դադաևին ձերբակալել էր մինչև ապրիլի 28-ին: Բացի նրանից ձերբակալվել էր ևս 4 կասկածյալ:
Ռամզան Կադիրովը նաև նշել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործում մեղադրվողը «խորապես հավատացյալ մարդ է»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զաուր Դադաևը խոստովանել է, որ ներգրավված է Բորիս Նեմցովի սպանության գործում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/08/dadaev/1611522
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



