Միգուցե կարծեք թե ցնորվել եմ. բայց հույզերս քառյակեցին (չքաղաքականացնել)

Գերադասում եմ պարտություններս հաղթանականերից,
Սիրում եմ նշել ձախորդ օրերս ու առհամարել հաջողվածներին
Ոչ, բնավ, ես չունեմ նահանջ կամ վատ տրամադրություն,
Ունեմ նպատակ, կամք ու վճռականություն:

Սակայն, ժամն է` ճանաչել կյանքի ցավոտ էջերը. 
Արդեն կարդացված, սպիտակ էջերին սևով խզբզված
Թե դեռ վախերով չթերթած խավարի սպիտակ տառերը,
Որ կդառնան բառ, բայց մի պայմանով, որ չգերագնահատենք սպիտակի ուժը:

Իսկ ի՞նչ է ուժը, արդյոք վախերից նոր վախով ծածկվելը չէ միայն ստիպում
Որ զոռ տանք, խաբենք հայելու դեմ կանգնած մեր պես հիմարին,
Թե իբր ուժը պատել է ոգին, մենք ենք հզորը, ամենակրողը,
Բայց արի ու տես, այն բնազդ է լոկ, վախերի դեմ կռվող բջջախումբ միայն...

Ուրեմն արժի երբեմն լինել վախոտ, թույլ ու անպաշտպան,
Հղպացած դիմակը նետել մի վայրում, ուր շունն է միզում` «ուժը» ցույց տալիս ու սահմանագծում, 
Վեր տնկած քիթը քսել այն քարին, որից կառչեցիր, որին թողեցիր անդունդի խորքում, մագլցելցիր ամպերն այդ թակարդաշատ
Բայց ժամն է, հերիք է քայլես չգոյության աստիճաններով վեր. ժամ է հաղթես ինքդ քեզ, տոնես մեծ շուքով, որ դարձալ քարերի մոտ ես հաճույքով

Թո՛ղ դիմակդ այնտեղ` միզաշատ վայրում. քիթդ իջեցրո՛ւ, 
Ամպերի հոտը նույնքան տհաճ է, էությամբ նույնը: 
Եկել է ժամը` նորից ներքևից` ֆիզիկական ուժը շատ չպահանջող քայլեր անելու...
Որտեղ հաջողությունները կունենան սայթակումներ, իսկ պարտությունները` կանգնելուց առաջ մի դրվագ միայն:

Դարձյալ կրկնում եմ` սիրում եմ պարտություններս հաղթանակներից շատ... 
Նրանք են վկան եսասիրությունն ու ամենակարողությունը կոտրող մահակի,
Նրանք են փրկության միակ ճյուղերը, ծնկի չգալու, ոտքի կանգնելու հույսի շիվերը
Նրանք են ստիպում, որ բացականչես` «ես համեստացած եմ ու սիրով լցված»...

Դավիթ Տարոնի 
16:16
08 մարտի 2015 թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել