Lragir.am-ը գրում է.
«Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլեւ, ավարտվեց դարաշրջանը. զոռբայությունն այլեւս Հայաստանի Հանրապետությունում եւ Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով եւ արյունով են լուծում խնդիրները:
 
Մենք այստեղ շատ ավելի խնդիր ունենք, քան Երեւանում, քան մյուս տեղերում: ... Կամ այս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Եվ սա վերջնական է:
 
Ես գտնում եմ, որ այդպիսի գործողություններով միայն մենք կկանխենք [նոր հանցագործություններն] ու կփրկենք մարդկանց կյանքերը: Եվ այս ժողովուրդը կխաղաղվի վերջապես:
 
Քիչ առաջ ես խորհրդակցում էի ղեկավարության հետ եւ դրել եմ կոնկրետ խնդիրներ. բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե դեռ շարունակելու են այսպես, հասկանան, որ իրենց օրերը հաշվված են: Այդ երեւույթներին, որ մտածում են նույն ձեւով կշարունակեն… այ արտագաղթը դրանց համար կլինի: Այ այդ արտագաղթը ես կկազմակերպեմ: Բայց այս երկրում այլեւս չեմ հանդուրժելու նման բան»:
 
Այս ծավալուն մեջբերումն արված է 2013 թ. ապրիլին Գյումրիի ոստիկանության բաժնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքից: Ոստիկանապետն անդրադարձել էր այդ օրերին Գյումրիի երկու կլանների արյունալի ռազբորկաներին, որն ավարտվել էր սպանություններով: Խոսքը Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի կլանների մասին էր:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել