Գտել են  Արթուր Աֆյանին՝ կախված վիճակում Aravot.am-ը գրում է.

Հենց նոր  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  քիչ առաջ հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը: Դատախազը տեղեկացրեց, որ  նրան գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում:

Հիշեցնենք, որ նա անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը,  այդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում գտնվող իր կնոջ հետ, դրանից հետո հեռախոսը անհասանելի էր դարձել: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել