Սիրելի ընկերներ, իհարկե շնորհակալ եմ բոլոր ձեր նամակ–շնորհավորանքների համար, հատկապես սիրելի տղամարդիկ։ Անկեղծ ասած, ես այս պահին ինձ կին չեմ զգում, ի՞նչ կին, որ մոռացել է այն կյանքը, որը հատուկ է կնոջը։ Ավելի երջանիկ կզգամ, երբ տեսնեմ, որ ինձ շնորհավորող տղամարդիկ այսօր իմ զինակիցն են, կողքիս են ու պատրաստ են պաշտպանել ոչ միայն ինձ, այլև մեր հայրենիքը։ Ավելի երջանիկ կլինեի, եթե ավելի խորությամբ մտածեիք ձեր զավակների ապագայի մասին ու մեր խեղճ ու թշվառ երկրի մասին ու ոտքի կանգնեիք սուրբ նպատակն իրականացնելու համար։ Ավելի երջանիկ կլինեի այսօր, եթե ինձ չշնորհավորեիք, բայց ոտքի կանգնեիք և ձեր ձայնը հնչեցնեիք Բերձորի դեմ, որտեղ ինձ անարգել են ու հարվածներ հասցրել։ Եթե ձեր ձայնը բարձրացնեիք ու միասանական լինեիք գոնե այդ հարցում, ապա երկու ամսից կբացառեիք Բերձորն ու Մարտի մեկը, և երեկ իմ խոսքի և շարժման իրավունքը ինձնից չէին խլի Գյումրիում։ Ինձ մի շնորհավորեք, տղամարդիկ, ինձ պաշտպանեք։
ՀԳ. Ինձ ասելով՝ նկատի ունեմ բոլոր կանանց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10205887653052622?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել