Tert.am-ը գրում է.

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով կնոջ առանձնահատկությունների մասին, կարծիք հայտնեց, որ հենց ուժեղ և թույլ կողմերի միաձուլումն է տալիս կնոջ իրական կերպարը: 

«Կնոջ մեջ որևէ բան առանձնացնելը դժվար է, մանավանդ կինն այն էակներից է, որ անգամ ամենամեծ թուլությունը և թերությունը կարող է վերածել առավելության» ,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մարտի 8-ի առիթով կանանց նվերներ անելուն, նախարարն ասաց, որ վաղուց է հասկացել, թե կանանց ուշադրությունը և համակրանքը շահելու համար ֆինանսական գործադրվող ջանքերը թեև անհրաժեշտ են, սակայն ճակատագրական չեն:«Կարելի է կրեատիվ մոտեցմամբ արժանանալ միևնույն համակրանքի ու սիրո, ինչը կարող է չլինել անգամ մեծ գումարների պարագայում»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը չցանկացավ բացել փակագծերը՝ ո՛չ նախկինում իրականացրած անակնակալների, ո՛չ էլ նախատեսածի: «Բոլոր դեպքերում Մարտի 8-ն այն օրն է, երբ փորձում եմ ամբողջ տարվա ընթացքում չսպառված էներգիան, չբացահայտված և չբարձրաձայնած զգացմունքները ամբողջությամբ կոմպենսացնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բացի ծաղիկների, ինքը նաև օծանելիքներ նվիրելու սիրահար է:

Ինչ վերաբերում է հարցին, թե կցանկանար քաղաքական դաշտում, պետական կառավարման ոլորտներում կանանց դերակատարությունն էլ ավելի շատ լիներ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դեմ է ցանկացած տեսակի դիսկրիմինացիաների, անգամ՝ պոզիտիվ դիսկրիմինացիաների:

«Կարծում եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ կանայք և աղջիկներ, ովքեր արժանապատվորեն կարող են  առավել մեծ ներկայություն ունենալ տարբեր մարմիններում: Պատիվ ունեմ ղեկավարելու ոչ միայն ամենամեծ ոլորտներից մեկը, այլ նաև ամենագեղեցիկ ոլորտներից մեկը, որովհետև աշխատող կանանց, սովորող աղջիկների թիվը մեր համակարգում շատ մեծ է: Այս տեսանկյունից կրթության և գիտության ոլորտներում կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներն ինձ ծանոթ չեն»,– ասաց նա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել