Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Հերացու փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 23 ՕՕ 843 համարանիշի և Renault մակնիշի S 4564 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը և Mercedes-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և շտապօգնության բրիգադը: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել