nemcova_slepkaviba_151in.am-ը գրում է․

Ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով բացի Անզոր Գուբաշևից և Զաուր Դադաևից ևս երկու մարդ են ձերբակալվել: Այս մասին գրում է Ria Novosti-ն`վկայակոչելով Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալբերտ Բարախոևին:

«Ձերբակալվել են Զաուր Դադաևը, ով Չեչնիայի Հանրապետության «Հյուսիս» գնդի գումարտակի հրամանատարի տեղակալն է և ևս մեկ տղամարդ, ով այդ պահին եղել է նրա հետ ավտոմեքենայում: Բացի այդ, ձերբակալվել են Անզոր Գուբաշևը, ով աշխատել է Մոսկվայում մասնավոր հսկիչ ձեռնարկություններից մեկում, և նրա կրտսեր եղբայրը»,- ասել է Բարախոևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել