Interpress.am-ը գրում է․
Բրիտանացի հնագետի խոսքով, Նազարեթի (Իսրայել) մենաստաններից մեկի մոտակայքում առաջին դարին թվագրվող գտված տունը հնարավոր է` եղել է Հիսուսի մանկության ապաստարանը:
University of Reading-ի և Նազարեթի Հնագիտական ծրագրի պրոֆեսոր Քեն Դարքը պնդում է, որ թեև ապացույցներ չկան այն մասին, որ Հիսուսն ապրել է այս տանը, այնուամենայնիվ, դա հնարավոր է:
Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսը, նախքան իր հայրենի հողը լքելն ու աշխարհում հրաշագործություններ անելն ու քարոզչություն տարածելը, ապրել է Նազարեթում: Ավելի ուշ նա վերադարձել է քարոզելու, որտեղ էլ արժանացել է համաքաղաքացիների ընդդիմությանը, ովքեր նրան ժայռից նետելու փորձ են կատարել:
Նազարեթն այսօր բացառապես արաբական 60.000 բնակչություն ունեցող քաղաք է, որի մեծամասնությունը մուսուլման է: 2006 թվականին Դարքը և նրա խումբը «Նազարեթի Քույրեր» մենաստանի շրջակայքում սկսեցին Աստվածաշնչյան հնագիտական պեղումները: Այնուհետև նրանք բացահայտեցին առաջին դարին թվագրվող ամբողջական դռներով և պատուհաններով ժայռափոր տուն:
«Միշտ էլ դժվար է հնագիտական ապացույցները յուրահատուկ մարդկանց հետ կապելը»,- The Huffington Post-ին էլփոստով պատմել է Դարքը: Նա օգտագործել է ավանդական հնագիտական մեթոդները՝ Նազարեթում գտնված տունը և նրան հարող բյուզանդական եկեղեցին թվագրելու համար, որը դարեր առաջ գրավել էր ուխտագնացների ուշադրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ