greciaturismo1in.am-ը գրում է․

Հունաստանի կառավարությունը կարող է ոչ պրոֆեսիոնալ հարկային տեսուչների վարձել`հարկերը չվճարողների դեմ պայքարում: Այս մասին ասվում է մամուլի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է նամակ, որը ենթադրաբար գրված է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարֆուակիսի կողմից Եվրոխմբի նախագահ Յերուն Դեյսելբլումին: Նամակը հրապարակվել է Financial Times պարբերականի և France Press գործակալության կողմից:

Փաստացիորեն խոսքն այն մասին է, որ հարկերը կսկսեն հավաքել մատնության միջոցով`ուսանողների, տնային տնտեսուհիների և նույնիսկ զբոսաշրջիկների կողմից:

Հարկեր չվճարողների դեմ պայքարում Հունաստանում կարող են գործածվել նաև լրտեսական տեսախցիկներ և այլ ձայնագրող սարքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել