1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույկներ:
Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու խնդրագիր-դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով:
շարունակությունը` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել